Թուրքիան «Спутник Лайт» կորոնավիրուսի դեմ ռուսական միաբաղադրիչ պատվաստանյութով պատվաստելու մասին հավաստագրերը չի ճանաչել:
Ինչպես հաղորդում է «Интерфакс»-ը՝ վկայակոչելով «Интурист» տուրօպերատորին, Թուրքիա մուտք գործելու համար այս պատվաստանյութով պատվաստված ռուս զբոսաշրջիկներին հարկ կլինի տրամադրել ՊՇՌ-ի կամ էքսպրես-թեստի արդյունք։
«COVID-19 համաճարակի դեմ պայքարի միջոցառումների վերաբերյալ վերջին որոշման շրջանակներում Թուրքիա մուտք գործելիս Ռուսաստանի Դաշնությունից բոլոր սահմանային կետերում (ցամաքային, օդային կամ ծովային) ուղևորները, որոնք ժամանում են երկիր, պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերից մեկը՝ COVID-19-ի դեմ պատվաստումների անցնելու մասին վկայականը։ «Спутник Лайт»-ը հանվել է պատվաստանյութերի ցանկից», – ասված է ընկերության հաղորդագրության մեջ:
Ընկերությունում նշել են, որ «ճանապարհորդների շրջանում դժգոհություն կա, քանի որ լրացուցիչ անալիզները ավելորդ ծախսեր են, բայց ուղևորություններից հրաժարվել ոչ ոք չի պլանավորում: