Walt Disney կինոընկերությունը կինոթատրոններին կվերադարձնի նոր ֆիլմերի ցուցադրման բացառիկ իրավունքը, որոնք վարձույթ դուրս կգան մինչև 2021 թվականի վերջը, և կհրաժարվի Disney+ սթրիմինգային ծառայությունում դրանց միաժամանակյա հեռարձակումից: Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը։
Այսպիսով՝ նոյեմբերի 24-ին էկրան կբարձրանա «Encanto» անիմացիոն մյուզիքլը. առաջին ամսվա ընթացքում այն կցուցադրվի միայն կինոթատրոններում:
Disney-ի արտադրության մյուս ֆիլմերը, այդ թվում ՝ «Հավերժները» (Eternals – ֆիլմը հիմնված է Marvel կոմիքսների վրա) և Սթիվեն Սփիլբերգի «Վեստսայդյան պատմությունը» (West Side Story) ֆիլմերը Disney+-ի բաժանորդների համար հասանելի կդառնան կինովարձույթի սկսվելուց ընդամենը 45 օր հետո:
Համաճարակի շրջանում Walt Disney ընկերությունը փորձ է անցկացրել, որի ընթացքում ֆիլմեր է թողարկել միաժամանակ կինոթատրոններում և Disney+ սթրիմինգային ծառայությունում: Արդյունքում՝ մի շարք դերասաններ զրկվել են ՀԴՄ-ներից կախված հոնորարի մի մասից։ Այդ կապակցությամբ հուլիսի 29-ին Սքարլեթ Յոհանսոնը, որը կատարել է «Սև այրի» (Black Widow, 2021) ֆիլմի գլխավոր դերը, Լոս Անջելեսի դատարան հայց է ներկայացրել ընկերության դեմ: