Իսրայելի պաշտպանության բանակի կործանիչներն ու ուղղաթիռները կիրակի օրը հարվածներ են հասցրել Գազայի հատվածում ՀԱՄԱՍ արմատական շարժման ռազմական օբյեկտներին՝ ի պատասխան շաբաթ երեկոյան Իսրայելի տարածքի ուղղությամբ հրթիռի արձակման: Այս մասին ТАСС-ի փոխանցմամբ՝ հայտնում է Իսրայելի բանակի մամուլի ծառայությունը։
«Իսրայելի պաշտպանության բանակի կործանիչներն ու ուղղաթիռները հարվածներ են հասցրել Գազայի հատվածում ՀԱՄԱՍ ահաբեկչական կազմակերպության մի քանի թիրախների՝ ներառյալ հրթիռների արտադրության ստորգետնյա արտադրամասերին, ռազմական ուսումնական ճամբարին, զենքի պահեստով ռազմակայանին, ինչպես նաև կազմակերպության դիվերսիոն թունելին», – ասված է հաղորդագրության մեջ: Գիշերային հարձակումներն իրականացվել են ի պատասխան մեկ օր առաջ Իսրայելի տարածքի հրթիռակոծման», – ասվում է հայտարարության մեջ։
Սեպտեմբերի 11-ի երեկոյան պաղեստինցի արմատականները Գազայի հատվածից մեկ հրթիռ են արձակել իսրայելական տարածքի ուղղությամբ, որը խոցվել է «Երկաթե գմբեթ» հակաօդային պաշտպանության համակարգի կողմից։
Նշենք, որ մայիսի 21-ին ուժի մեջ էր մտել Գազայի հատվածում Իսրայելի եւ պաղեստինյան խմբավորումների միջևհրադադարի ռեժիմը։