Իրաքի Քուրդիստանի մայրաքաղաք Էրբիլի միջազգային օդանավակայանը ենթարկվել է պայթուցիկով լի անօդաչուների հարձակման, հաղորդում է «Интерфакс»-ը՝ վկայակոչելով ԶԼՄ-ներին:
Գործակալության տեղեկություններով՝ հարձակման հետևանքով զոհեր և տուժածներ չկան, վկաները հայտնում են, որ լսել են առնվազն 6 պայթյուն:
Նշվում է, որ Էրբիլի օդանավակայանի շրջանում տեղակայված են ամերիկյան զորքեր։ Նա վերջին մեկ տարում մի քանի անգամ հարձակման է ենթարկվել։ ԱՄՆ-ի ներկայացուցիչները օդանավակայանի վրա հարձակումների մեջ մեղադրում են իրաքցի աշխարհազորայիններին, որոնք օգտվում են Իրանի աջակցությունից:
Ինչպես հաղորդում է «РИА новости»-ն, ավելի ուշ ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիան հաստատել է, որ Իրաքյան Քուրդիստանում իր ուժերը շաբաթ երեկոյան ենթարկվել են անօդաչուների հարձակման, տուժածներ չկան: