Bloomberg-ը հայտնում է, որ Եվրամիությունը ձգտում է Աֆղանստանի հարևանների, այդ թվում՝ Իրանի հետ անվտանգության մասին համաձայնագիր կնքել։
Գերմանիան և Ֆրանսիան ԵՄ-ին առաջարկել են համաձայնության հասնել Աֆղանստանի հարևանների հետ՝ տարածաշրջանում պոտենցիալ սպառնալիքների նկատմամբ նրանց կայունությունը բարձրացնելու համար:
Գործակալությունը նշում է, որ ԵՄ արտաքին գործերի նախարարի ներկայացրած առաջարկություններն ընդգրկում են շահագրգիռ կողմերի աջակցության և փոխգործակցության չորս ոլորտներ:
1. Անվտանգություն և կայունություն, ներառյալ այնպիսի հարցեր, ինչպիսիք են ահաբեկչության դեմ պայքարը, մարդու իրավունքները, ինչպես նաև ծայրահեղ բռնության եւ թմրամիջոցների ապօրինի շրջանառության կանխարգելումը:
2. Մարդկանց թրաֆիքինգի կանխարգելում և միգրացիա։
3. Մարդասիրական աջակցություն Աֆղանստանին։
4. Տնտեսական համագործակցություն և զարգացում, ներառյալ աղքատության կրճատում, կրթություն, աշխատատեղերի ստեղծում:
Պոտենցիալ մասնակիցներն են Իրանը, Տաջիկստանը, Պակիստանը, Թուրքմենստանը, Ուզբեկստանը և Հնդկաստանը: