Շվեդական հարկային ծառայությունն արգելել է Լահոլմ քաղաքից զույգին իր երեխային Վլադիմիր Պուտին անվանել։ Այս մասին հայտնում է Sveriges Radio-ն։
Շվեդիայի օրենքների համաձայն՝ ծնողներին կարող են մերժել այս կամ այն անվան ընտրության հարցում, եթե իշխանությունները գտնեն, որ այն անհարմարություն կպատճառի անունը կրողին, ինչպես նաև այն դեպքում, եթե անունը նման է ազգանունին: Շվեդիայի իշխանությունները պարզաբանումներ չեն տվել, թե ինչու են հրաժարվել գրանցել Ռուսաստանի նախագահի անունով և ազգանունով տղային:
Այժմ ծնողները պետք է նոր անուն մտածեն երեխայի համար և այլ դիմում ներկայացնեն:
Ինչպես գրում է Daily Mail-ը, Շվեդիայի հարկային ծառայությունն արդեն արգելել է Ալլահ, Ֆորդ, Մայքլ Ջեքսոն, Պիլզներ, Կյու և Տոկեն անունները: