Իրաքի հյուսիսում գնդակոծության հետևանքով Թուրքիայի ԶՈւ զինծառայող է զոհվել, ևս մեկը վիրավորվել է։
«Anadolu»-ի փոխանցմամբ՝ այս մասին սեպտեմբերի 12-ին հայտնել է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարությունը։
Գերատեսչության տեղեկատվության համաձայն՝ «ահաբեկիչները գնդակոծել են թուրքական բանակի հակաահաբեկչական գործողության անցկացման գոտին»:
Հիշեցնենք, որ մեկ օր առաջ երկու թուրք զինծառայող էր զոհվել, երեքը վիրավորվել էին Սիրիայի հյուսիսում՝ Իդլիբ նահանգում տեղի ունեցած հարձակման հետևանքով։