ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատար Միշել Բաչելետը արմատական իսլամիստ թալիբներին մեղադրել է Աֆղանստանում վայրագություններ իրականացնելու մեջ, հաղորդում է Deutsche Welle-ն:
Կան հավաստի տեղեկություններ Աֆղանստանի նախկին անվտանգության ուժերի սպանությունների մասին: Բաչելետի խոսքով՝ Աֆղանստանի կառավարության նախկին պաշտոնյաների մի մասին մահացած են գտել, իսկ մյուսներին, ինչպես նաև նրանց ընտանիքի անդամներին, առևանգում են:
ՄԱԿ-ի հանձնակատարը թալիբներին մեղադրել է հակառակորդների համակարգված հարձակումների, աղջիկների և կանանց իրավունքները սահմանափակելու և Աֆղանստանի կանանց իրավունքները ոտնահարելու մեջ:
Այն, ինչ տեղի է ունենում Աֆղանստանում, ցույց է տալիս, որ թալիբները չեն կատարում հակառակորդին չճնշելու և կանանց իրավունքները չհարգելու իրենց խոստումները, հայտարարել է Միշել Բաչելետը: