Սեպտեմբերի 11-ին ավազակները մեքենայով ներխուժել են հոլանդական Վուրբուրգ քաղաքի «Intertoys» խաղալիքների խանութ և գողացել որոշ ապրանքներ, գրում է տեղական NOS թերթը:
Խանութի մենեջերն ասել է, որ կողոպտիչները վերցրել են միայն Lego և Pokemon ապրանքանիշերի խաղալիքները:
«Այս ապրանքանիշերի արտադրանքը շատ տարածված է, դրանք թանկ արժեն: Հանցագործները բախվել են խանութի ցուցափեղկին հենց այն անկյունում, որտեղ եղել են խաղալիքները»,- ասել է նա: Կառավարիչը չի հայտնել, թե որքան է գողացվել:
Հանցագործներին գտնելու համար ոստիկանությունը ուղղաթիռ է օգտագործել: Ականատեսները պատմել են, որ կողոպուտի օրը երեկոյան խանութի մոտ տեսել են սպիտակ ֆուրգոն, որի մեջ եղել է երկու մարդ: Կասկածյալները ձերբակալվել են Հաագայում, նրանց մեքենան առգրավվել է հետաքննության համար:
Lego-ի հավաքորդ Հանս Բուզեն կարծում է, որ կողոպտիչները կարող են կապված լինել միջազգային բանդայի հետ, որը գողանում է թանկարժեք խաղալիքների հավաքածուներ` վերավաճառքի համար: Ապրիլին խմբի երկու անդամներ ձերբակալվել էին Ֆրանսիայում: Մի տղամարդ և մի կին բերման էին ենթարկվել խանութի վրա կատարված գրոհի ժամանակ. հանցագործները մասնագիտացած էին թանկարժեք և հազվագյուտ Լեգոյի աղյուսներ գողանալու վրա: