Բրիթնի Սփիրսը ջնջել է Instagram-ի իր էջը: Ավելի ուշ երգչուհին Twitter-ում բացատրել է, որ որոշել է «փոքր դադար» վերցնել սոցիալական ցանցերից:
«Մի անհանգստացեք … պարզապես մի փոքր դադար եմ վերցրել սոցիալական ցանցերից նշանադրության համար։ Շուտով կվերադառնամ»,- գրել է Սփիրսը:
Այնուամենայնիվ, որոշ օգտատերեր չէին հավատում, որ երգչուհին ինքն է ջնջել իր հաշիվը: Երկրպագուները խնդրեցին Սփիրսին ուղիղ եթեր դուրս գալ կամ այլ կերպ հաստատել որոշումը:
Այս շաբաթ Instagram-ում Բրիթնի Սփիրսը խոսել է իր 27-ամյա ընկերոջ՝ Սեմ Աշգարիի հետ նշանադրության մասին, որի հետ հարաբերություններ ունի մոտ հինգ տարի: Աշգարին այժմ աշխատում է որպես դերասան և ֆիթնեսի անձնական մարզիչ:
2008-ին երգչուհին հայտնվեց հոր խնամակալության տակ` նրա հոգեկան առողջության հետ կապված հանրային սկանդալներից հետո: Նա վերահսկում է իր դստեր կյանքի գրեթե բոլոր ոլորտները: Մասնավորապես, նա չէր կարողանա ամուսնանալ առանց հոր և այլ խնամակալների համաձայնության: