Սպիտակ դելֆինների ջարդ է տեղի ունեցել անցյալ կիրակի Ֆարերյան կղզիներում` Սկալաֆյորդուր գյուղի լողափում:
Ինչպես հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը, նավերի ձկնորսները ծովային կաթնասունների մի մեծ խումբ են քշել լողափ, որտեղ նրանց դանակահարելով սատկացրել են:
Դելֆինների միսն ավանդաբար բաժանվել է տեղի բնակիչներին:
Ֆարերյան կղզիներում դելֆինների որսի ավանդույթը զայրացրել է կենդանիների պաշտպանության միջազգային կազմակերպություններին: The Whalers Union-ը հայտարարել է, որ դա սխալ էր: