ՄԱԿ-ը պետք է փոխգործակցի Աֆղանստանում իշխանության եկած «Թալիբան» շարժման հետ, հայտարարել է կազմակերպության գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը:
«Ես կարծում եմ, որ ՄԱԿ-ը պետք է համագործակցի «Թալիբանի» հետ, ՄԱԿ-ը պետք է շատ կարևոր դեր խաղա այդ դժվարին պահին աֆղան ժողովրդի աջակցության գործում և մոբիլիզացնի միջազգային հանրությանը աֆղանցիներին արդյունավետ հումանիտար օգնություն ցուցաբերելու համար։ Նրանք չափազանց շատ են տառապել»,- ասել է նա «РИА Новости»-ին տված հարցազրույցում։
Գուտերեշի կարծիքով ՝ անհրաժեշտ է խմբավորման առաջնորդների նկատմամբ որոշ պատժամիջոցներից բացառություններ անել, որպեսզի «անհրաժեշտ պայմաններ ստեղծեն և ապահովեն հումանիտար օգնության արդյունավետ բաշխումը»: