Թուրքիայի ԶՈւ պաշտոնաթող գեներալ Էրդողան Կարակուշը պատմել է, թե Հունաստանի հետ պատերազմի դեպքում Անկարան որ ուղղությամբ է հարված հասցնելու: Այս մասին հայտնում է Ria.ru-ն:
Պաշտոնաթող զինվորականի խոսքով՝ հարևան երկրի հետ ենթադրյալ պատերազմում ցամաքային գործողության գլխավոր թիրախը կդառնա Սալոնիկի քաղաքը: Նա հիշեցրել է, որ Հունաստանը, որպես ԱՄՆ դաշնակից, իր տարածքը տրամադրել է 20 ամերիկյան ռազմակայաններ տեղակայելու համար:
Դրանցից մեկը գտնվում է Թրակիայի Ալեքսանդրուպոլիս քաղաքում: Կարակուշի խոսքով՝ այն լիովին կահավորված է, և պատրաստ է արգելափակել թուրքական բանակի ցամաքային գործողությունը։ Նա նաև հայտնել է, որ Աթենքն իր հերթին ձգտելու է գրավել Ստամբուլը։