Ռուսական Аэрофлот-ը սեպտեմբերի 20-ից վերսկսել է Մոսկվա-Գյումրի-Մոսկվա երթուղով թռիչքները: Այս մասին հայտնում է «Հայաստանի միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ի ֆեյսբուքյան էջը:
Թռիչքները կիրականացվեն շաբաթական 3 անգամ՝ ամեն երկուշաբթի, հինգշաբթի և ուրբաթ օրերին: Ավիատոմսերի արժեքի և այլ հարցերի մասին լրացուցիչ տեղեկություններ կարելի է ստանալ՝ այցելելով ավիաընկերության aeroflot.ru կայքը: