Հայաստանի Հանրապետության անկախության երեսունամյակի կապակցությամբ Օտտավայի քաղաքապետարանի դիմաց տեղի է ունեցել Հայաստանի դրոշի բարձրացման հանդիսավոր արարողություն, հայտնում է Կանադայում ՀՀ դեսպանության ֆեյսբուքյան էջը:
Արարողությանը ներկա են եղել Օտտավայի քաղաքապետ Ջիմ Ուոթսոնը և ՀՀ դեսպան Անահիտ Հարությունյանը: Միջոցառմանը ներկա են եղել նաև մի շարք երկրների դեսպաններ, Կանադայի ԱԳՆ ներկայացուցիչներ, Հայ Առաքելական եկեղեցու թեմերի առաջնորդներ, հայկական կազմակերպությունների և համայնքների անդամներ:
1991 թվականի սեպտեմբերի 21 -ին Հայաստանի ժողովուրդը համաժողովրդական հանրաքվեով քվեարկել է Խորհրդային Միությունից անկախության հռչակման օգտին: Հենց այս օրը Հայաստանի Գերագույն խորհրդի որոշմամբ անցկացվել է հանրաքվե ԽՍՀՄ կազմից դուրս գալու և Հայաստանի անկախ պետություն ստեղծելու վերաբերյալ: Քվեարկության իրավունք ունեցող քաղաքացիների 99%-ը դրական պատասխան է տվել: Երկու օր անց՝ սեպտեմբերի 23-ին, հանրապետության Գերագույն խորհուրդը Հայաստանը հռչակել է անկախ պետություն: