Թուրքիան լրացուցիչ զորքեր է ուղարկել Սիրիայի հյուսիս-արևմուտք: Այս մասին հայտնում է Bloomberg-ը:
Նշվում է, որ Անկարան երկար ժամանակ մտավախություն ուներ, որ Իդլիբ նահանգում Ռուսաստանի աջակցությամբ սիրիական ուժերի կողմից հարձակման անցնելու փորձը կհանգեցնի փախստականների նոր հոսքի դեպի թուրքական սահման:
Ինչպես գրում է թերթը՝ վկայակոչելով երկու անանուն թուրք պաշտոնյաների, ակնկալվում է, որ Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը սեպտեմբերի 29-ին Իդլիբում իրավիճակի սրման հարցը կբարձրացնի ՌԴ նապագահ Վլադիմիր Պուտինի և Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի հետ հանդիպման ժամանակ:
Հազարավոր լրացուցիչ թուրք զինվորներ ուղարկելը կօգնի զսպել Իդլիբի վրա հարձակման սիրիական ցամաքային ուժերի ցանկացած փորձ, ինչպես նաև վերահսկել Թուրքիայի սահման տանող ճանապարհները: