Թուրքական լիրայի փոխարժեքը փլուզվել է այն բանից հետո, երբ Թուրքիայի Կենտրոնական բանկը որոշել է նվազեցնել հիմնական տոկոսադրույքը՝ տարեկան 19%-ից հասցնելով 18%-ի, հաղորդում է Интерфакс-ը:
Գործակալության տվյալներով՝ երկրի ազգային արժույթի փոխարժեքը փլուզվել է այս որոշման հրապարակումից հետո 1,2%-ով` ԱՄՆ դոլարի նկատմամբ կազմելով մինչև 8,76 լիրա: Սա մոտ է հունիսին արձանագրված բոլոր ժամանակների նվազագույնին:
Ինչպես նշում է The Wall Street Journal-ը, Կենտրոնական բանկի որոշումը կարող է բարդացնել համավարակից հետո երկրում տնտեսական վերականգնման ուղին և բարձր գնաճի հետ պայմանավորված երկարատև խնդիրը:
Բացի այդ, Թուրքիայի տնտեսությունը դժվարություններ է ապրում Մերձավոր Արևելքում հակամարտությունների և նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի սեփական գործողությունների պատճառով, որը երկու տարվա ընթացքում երեք անգամ փոխարինել է Կենտրոնական բանկի ղեկավարին:
Նշվում է, որ տոկոսադրույքի իջեցումը Թուրքիայի Կենտրոնական բանկի ներկայիս ղեկավար Սահապ Կավչիօղլուի ամենալուրջ որոշումն է, որը նախագահ է նշանակվել մարտին բանկի նախորդ ղեկավար Նաչի Աղբալի անսպասելի պաշտոնանկությունից հետո:
Օգոստոսին Թուրքիայում գնաճն արագացել է մինչև 19.25%, որն ամենաբարձրն է ավելի քան երկու տարվա ընթացքում: Հիմնական գնաճը կազմել է 16.76%: