The Independent-ն Instagram-ում ներկայացրել է լուսանկար, որտեղ Գերմանիայի հեռացող կանցլեր Անգելա Մերկելը թութակների կողմից «հարձակման է ենթարկվել»։
«Անգելա Մերկելը նոր ընկերներ է ձեռք բերել Գերմանիայի Marlow թռչունների այգում»,- գրել է լրատվամիջոցը։
Դա տեղի է ունեցել այն ժամանակ, երբ Մերկելը նախօրեին այցելել է թռչունների այգի:
Ինչ-որ պահի թռչուններից մեկը կտցահարել է կանցլերին:
Նշենք, որ Գերմանիայի «Երկաթե լեդի» Անգելա Մերկելը 2000 թ. ապրիլի 10-ից ղեկավարում է Գերմանիայի Քրիստոնեա-դեմոկրատական միությունը, իսկ 2005 թ. նոյեմբերի 25-ին զբաղեցրել է Գերմանիայի դաշնային կանցլերի պաշտոնը: