Ամենից հաճախ քաղաքական տեխնոլոգներն օգտագործում են Instagram, YouTube և Telegram:
Ռուսաստանի հասարակայնության հետ կապերի ասոցիացիայի քաղաքական տեխնոլոգիական կոմիտեի ուսումնասիրությունը ցույց է տվել, որ Telegram-ը կարողացել է հասնել հեռուստատեսությանը ընտրությունների վրա ազդեցության մակարդակի առումով: Իսկ մեդիայի դերը զգալիորեն նվազել է, գրում է Коммерсантъ-ը:
Փորձագետները պատմել են, որ այս տարի նախընտրական քարոզարշավի ընթացքում սոցիալական ցանցերը բարձրացրել են իրենց արդյունավետությունը: Բացի այդ, մեսենջերները ևս բարձրացրել են արդյունավետության գնահատականները:
Ծառայությունների շարքում, քարոզարշավի արդյունքներից պարզ է դարձել, որ հատկապես էական են դարձել Instagram-ը, Telegram-ը և YouTube-ը: Քաղաքական ստրատեգների կողմից դրանց արդյունավետության գնահատումն աճել է: Փորձագետները նաև բարձր են գնահատել ВКонтакте-ն և Одноклассники-ն: Միևնույն ժամանակ, WhatsApp-ի և Facebook-ի արդյունավետությունը նախորդ տարիների համեմատ զգալիորեն նվազել է, իսկ Twitter-ը և Viber-ն ընդհանրապես դադարել են օգտագործվել:
Պետդումայի ընտրությունների համատեքստում փորձագետները նշել են Незыгарь Telegram-ալիքը, ինչպես նաև անանուն Бойлерная և Кремлевский безбашенник ալիքները: Փորձագետների ցանկում է ներառվել նաև Эхо Москвы-ի գլխավոր խմբագիր Ալեքսեյ Վենեդիկտովի, RT-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանի և հեռուստալրագրող Վլադիմիր Սոլովյովի Telegram-ալիքները: