«Ադրբեջանը Մոսկվայի գրքի ցուցահանդեսում հայատյացության տեռոր է կազմակերպել»։ Այս մասին Facebook-յան իր էջում գրել է ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։
Ինչպես հայտնի է, սեպտեմբերի 24-27-ը Մոսկվայում ավանդաբար անցկացվում է գրքի միջազգային ցուցահանդես-տոնավաճառը՝ ամենահին և խոշորագույն գրախանութը Ռուսաստանում և Արևելյան Եվրոպայում։
Միջազգային ցուցահանդես-տոնավաճառը մեկ տեղում է հավաքում աշխարհի տարբեր երկրների հրատարակիչներին։
Ամեն տարի Ադրբեջանը ցուցահանդեսում ներկայացնում է այնպիսի հրատարակություններ, որոնցում Հայաստանի և հայերի հանդեպ բացահայտ կերպով ռասայական ատելություն է քարոզվում։ Նման գրականությունը, որն ուղղված է ազգամիջյան թշնամանքի բորբոքմանը և ազգամիջյան հակամարտության հրահրմանը, խախտում է Ռուսաստանի Դաշնության օրենսդրությունը:
Լուսանկարներում ներկայացվել են նմանօրինակ մի շարք հրատարակություններ.
1. «Հայկական ահաբեկչական և ավազակային կազմավորումների հանցագործությունները մարդկության դեմ (XIX-XXI դդ.)» գիրքը հրատարակվել է Բաքվում 2002թ.-ին,
2. «Նենգափոխման կազմաքանդիչները» հրատարակվել է Բաքվում 2012 թվականին։ Գրքում ներկայացված են փաստեր, որոնք խեղաթյուրում են ոչ միայն Հայկական ԽՍՀ պատմությունը, այլև Ռուսաստանի պատմությունը,
3. «Հայերի «ծագումը» և նրանց գաղթը Բալկաններից Կովկաս», հրատարակվել է Բաքվում 2003 թվականին:
Բերենք ՌԴ օրենսդրության կոնկրետ հոդվածներ, որոնք խախտում է Շնորհանդեսին ներկայացած ադրբեջանական պատվիրակությունը։
- Ռուսաստանի Դաշնության Սահմանադրության 29-րդ հոդվածի 2-րդ կետը, այն է՝ «սոցիալական, ռասայական, ազգային կամ կրոնական ատելության և թշնամանք հրահրող քարոզչություն չի թույլատրվում…»:
- Ռուսաստանի Դաշնության Քրեական օրենսգրքի 282-րդ հոդվածի համաձայն՝ «ատելության կամ թշնամանքի հարուցմանն ուղղված գործողությունները, ինչպես նաև սեռի, ռասայի, ազգության, լեզվի, ծագման, կրոնի նկատմամբ վերաբերմունքի, ինչպես նաև որևէ սոցիալական խմբի պատկանելության՝ զանգվածային լրատվության միջոցների կամ տեղեկատվական-հեռահաղորդակցային ցանցերի, այդ թվում ՝ «Ինտերնետ» ցանցի հիման վրա մարդու արժանապատվության կամ անձանց խմբի նվաստացմանն ուղղված գործողությունները» պատժվում են տուգանքով «երեք հարյուր հազարից մինչև հինգ հարյուր հազար ռուբլի կամ աշխատավարձի կամ այլ եկամտի կալանքով երկուսից երեք տարի ժամկետով… կամ ազատազրկմամբ «երկուսից հինգ տարի ժամկետով»:
- Ռուսաստանի Դաշնության վարչական իրավախախտումների մասին օրենսգրքի 20.29-րդ հոդվածը, որով «ծայրահեղական նյութերի զանգվածային տարածումը…առաջացնում է քաղաքացիների նկատմամբ վարչական տուգանքի նշանակում՝ մեկից երեք հազար ռուբլու չափով, կամ վարչական կալանք՝ մինչև տասնհինգ օր ժամկետով՝ դրանց ստեղծման համար օգտագործված նյութերի և սարքավորումների բռնագրավմամբ, պաշտոնատար անձանց նկատմամբ՝ երկուսից հինգ հազար ռուբլու չափով՝ նշված նյութերի և սարքավորումների բռնագրավմամբ, որոնք օգտագործվել են դրանց ստեղծման համար, իրավաբանական անձանց համար «հարյուր հազարից մինչև մեկ միլիոն ռուբլի կամ մինչև իննսուն օր ժամկետով գործունեության վարչական կասեցում՝ «դրանց ստեղծման համար օգտագործված նյութերի և սարքավորումների բռնագրավմամբ»:
Այսպիսով, կասկած չի հարուցում Մոսկվայի գրքի միջազգային ցուցահանդես-տոնավաճառում Ռուսաստանի Դաշնության օրենսդրությանը նման գրականության տարածման ապակառուցողականության և անհամապատասխանության փաստը։
Հատկանշական է, որ Ռուսաստանում ակտիվ աշխատանք է տարվում նման գրականության դեմ պայքարի ուղղությամբ։ Պատահական չէ նաև, որ ՌԴ Գլխավոր դատախազության, ՌԴ ՆԳՆ-ի, ՌԴ ԱԴԾ-ի «ազգային թշնամանքի և կրոնական ծայրահեղականության գաղափարների տարածման ուղղությամբ հասարակական և կրոնական միավորումների գործունեության կանխման և կասեցման աշխատանքների կատարելագործման մասին» համատեղ կարգադրության 2.4 կետում նշված է արգելված ծայրահեղական գրականության հրապարակման դեպքերին հատուկ ուշադրություն դարձնելու անհրաժեշտությունը, սահմանված է հավաքագրված նյութերը քննչական մարմիններ ուղարկելու պահանջ՝ քրեական գործ հարուցելու համար:
Այսպիսով, խախտվել են մի շարք օրենքներ՝ ՌԴ Սահմանադրության 29-րդ հոդվածի 2-րդ կետը, ՌԴ ՔՕ 282-րդ հոդվածը, ՌԴ ՔՕ 20.29-րդ հոդվածը, ինչը թույլ է տալիս Գրքի միջազգային ցուցահանդեսի կազմակերպիչներին, ինչպես նաև «Ռոսկոմնադզորին» հանել այդ գրքերը Ադրբեջանի տաղավարից։️
Processed with MOLDIV Processed with MOLDIV Processed with MOLDIV