Շվեյցարիայում տեղի ունեցած հանրաքվեի արդյունքում կօրինականցնվի միասեռ ամուսնությունները։ Կհստակեցնեն նաև հետագա քայլերը՝ կապված երկրի սահմանադրության ուղղումների, միասեռ ամուսնությունների հետ: Նախաձեռնությունը պաշտպանել Է ընտրողների 64,1 տոկոսը, հայտնում է Reuters-ը։
Փոփոխություններ կատարելու օգտին քվեարկել են Շվեյցարիայի 26 կանտոնների մեծամասնությունում, այդ թվում՝ ավանդաբար պահպանողական համարվող Շվիցայում, Ապենցել-Իններրոդենում և Տիչինոյում, նշում է Financial Times-ը:
Այժմ նույնասեռ զույգերը կարող են պաշտոնապես ամուսնանալ և երեխաներ որդեգրել: Ամուսնացած լեսբուհի զույգերին թույլ են տվել արհեստական բեղմնավորման միջոցով երեխաներ ունենալ։
Փոփոխություններն ուժի մեջ կմտնեն, ամենայն հավանականությամբ, 2022 թվականի հուլիսի 1-ին, հայտնել է երկրի արդարադատության նախարար Կարին Քելլեր-Սաթերը: