Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը հայտարարել է, որ Անկարան մտահոգված է սիրիական Իդլիբում օդային հարձակումների քանակի ավելացմամբ, ինչը հակասում է ՌԴ-ի հետ կնքված հուշագրին: Այս մասին հայտնում է «РИА новости» – ն։
«Մենք հավատարիմ ենք համաձայնագրի սկզբունքներին և մանրակրկիտ կատարում ենք այն։ Սակայն վերջին շրջանում ավելացել է օդային հարձակումների քանակը։ Մենք հայտարարել ենք, որ դա չի համապատասխանում փոխըմբռնման հուշագրին։ Այդ կապակցությամբ բոլոր մակարդակներում բանակցությունները շարունակվում են», – հայտարարել է Աքարը Թուրքիայի ԶՈՒ ղեկավարության խորհրդակցության ժամանակ։
Գործակալությունը նշում է, որ 2017 թվականին Իդլիբում ստեղծվել է դեէսկալացիայի Հյուսիսային գոտի, որտեղ տեղափոխվել են ծայրահեղականները, որոնք հրաժարվել են զենքը վայր դնել Դամասկոսի Արևելյան Գուտա արվարձանում և երկրի հարավային շրջաններում: Նահանգի տարածքում գտնվում են թուրքական բանակի դիտակետերը, և ՌԴ ու Թուրքիայի նախագահների միջև ձեռք բերված պայմանավորվածություններին համապատասխան՝ երկու երկրների զինվորականները Իդլիբում համատեղ պարեկություն են իրականացնում:
Ավելի վաղ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ Իդլիբում ահաբեկչական ակտիվությունը մեծ վտանգ կա, և այդ խնդիրը կդառնա սեպտեմբերի 29-ին կայանալիք Վլադիմիր Պուտինի և Թայիփ Էրդողանի բանակցությունների թեման: