ՀՅԴ Լիբանանի երիտասարդական միության անդամները բողոքի ակցիա են իրականացրել Լիբանանում Ադրբեջանի դեսպանատան դիմաց։ Այս մասին հայտնում է «Արեւելք» պարբերականը։
Տասնյակ երիտասարդներ իրենց ձեռքերում ունենալով Ադրբեջանին դատապարտող պաստառներ հավաքվել են դեսպանատան մուտքի դիմաց։ Նրանք իրենց ելույթներում դատապարտել են Բաքվի իշխանությունների հակահայկական վարքագիծը՝ նշելով, որ Ադրբեջանը ահաբեկչական պետություն է ու պահանջելով Ալիևի իշխանությունից՝ հեռու մնալ ՀՀ սահմաններից ու Սյունիքից: