Ամերիկացի գիտնականները ԴՆԹ-ի միջոցով վերականգնել են եգիպտական երեք մումիաների դեմքերը։ Սա առաջին դեպքն է, երբ հաջողվել է վերականգնել արտաքինն այդքան հին մնացորդներով, նշում են հետազոտողները:
Ամերիկյան Parabon NanoLabs լաբորատորիայի գիտնականներն օգտագործել են մումիաների գենետիկ տվյալները՝ Հին Եգիպտոսից մումիաների դեմքերի 3D-մոդելներ ստեղծելու համար։ Այս մասին ասված Է ընկերության հայտարարության մեջ։
Մոդելների ստեղծման համար նրանք կիրառել են դատաբժշկական ԴՆԹ-ֆենոտիպավորման տեխնոլոգիա։ Սա մի գործընթաց է, որի օգնությամբ գենետիկ տվյալները օգտագործվում են անձի դեմքի և այլ ֆիզիկական հատկանիշների կանխատեսման համար։
Սա առաջին դեպքն է, երբ ԴՆԹ-ի համալիր ֆենոտիպավորումը կատարվել է մարդու այդքան հին գենային նյութի հիման վրա։
«Տեխնոլոգիան ցույց է տվել, որ երեք տղամարդկանց մոտ մուգ աչքեր, մազեր ու բաց շագանակագույն մաշկ է եղել ։ Գենետիկորեն նրանք ավելի մոտ են եղել Միջերկրածովյան և Մերձավոր Արևելքի ժամանակակից բնակիչներին, քան եգիպտացիներին»,-ասվում է Parabon NanoLabs-ի հայտարարության մեջ։