Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի բանակցությունների արդյունքում փաստաթղթերի ստորագրում նախատեսված չէ:
Այս մասին ТАСС-ին հայտնել Է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Ոչ։ Չի սպասվում», – մեջբերում Է գործակալությունը Պեսկովի պատասխանը համապատասխան հարցին։
Ռուսաստանի և Թուրքիայի նախագահների բանակցությունները նախատեսված են սեպտեմբերի 29-ին, դրանք տեղի կունենան Սոչիում: Ավելի վաղ Կրեմլի մամուլի ծառայությունը հայտնել էր, որ բանակցություններում պլանավորվում է քննարկել քաղաքական և առեւտրատնտեսական ոլորտներում ռուս-թուրքական գործընկերության տարբեր ասպեկտները, ինչպես նաև իրադրությունը Սիրիայի, Լիբիայի, Աֆղանստանի և Անդրկովկասի շուրջ: