RT-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը հայտնել է, որ YouTube-ը հեռացրել է հոլդինգին պատկանող երկու գերմանական ալիքները՝ առանց վերականգնման հնարավորության:
Խոսքը RT DE YouTube-ի մասին է։ Այն ազդեցիկ գերմանալեզու ԶԼՄ-ների շարքում եղել է չորրորդը։ Ինչպես նշում է Սիմոնյանի Telegram-ալիքը, այն շրջանցել է Deutsche Welle-ին, ինչպես նաև մի շարք այլ գերմանական հսկաների:
Նա հիշեցրել է, որ ավելի վաղ Լյուքսեմբուրգը մերժել էր RT-ին հեռարձակման լիցենզիա տրամադրել՝ վկայակոչելով Գերմանիայի իշխանությունների կարծիքը: «Սա իսկական մեդիա պատերազմ է, որը Գերմանիան հայտարարել է Ռուսաստանին», – վրդովվել է Սիմոնյանը:
Այժմ նա կոչ է արել արգելել Ռուսաստանում Deutsche Welle-ին և գերմանական այլ ԶԼՄ-ների հեռարձակումը։