Այսօր Ռուսաստանում կա մոտ 7 միլիոն միգրանտ, ներառյալ անօրինական ներգաղթյալները, նրանց թիվը 2020 թվականի սկզբի համեմատ նվազել է մի քանի միլիոնով, լրագրողներին ասել է ՌԴ ՆԳՆ միգրացիայի վարչության պետ Վալենտինա Կազակովան:
«Թույլ տվեք հիշեցնել, որ այսօր մեր երկրում միգրանտների թիվն ավելի քիչ է, քան մինչև համավարակը ընկած ժամանակաշրջանը: Եթե վերցնենք 2019-ի թվերը, ապա նրանց թիվը 17-18 միլիոն էր: Այսօր Ռուսաստանում կա մոտ 7 միլիոն օտարերկրացի»,- ասել է Կազակովան՝ հավելելով, որ այդ թիվը ներառում է նաև նրանց, որոնք անօրինական ձևով գտնվում են երկրում:
Նա նշել է, որ նախկինում անօրինական հիմունքներով Ռուսաստանում գտնվող մեկ միլիոնից ավելի մարդ իրենց կարգավիճակը կարգավորել են: