Ուկրաինայի պաշտպանության նախարարությունը և Bayraktar Savunma ընկերությունը հուշագիր են ստորագրել Կիևի մարզում ուսումնափորձնական կենտրոնի կառուցման մասին՝ թուրքական Bayraktar անօդաչու թռչող սարքերի սպասարկման և դրանց շահագործման անձնակազմի ուսուցման համար:
Այս մասին հայտնում է ТАСС-ը ՝ վկայակոչելով Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու գրասենյակի մամուլի ծառայությունը, որի ներկայությամբ չորեքշաբթի փաստաթուղթ է ստորագրվել։