Թուրքական արժույթի փոխարժեքն ընկել է մեկ դոլարի դիմաց մինչեւ 8,95 լիրա՝ անցնելով նախորդ ռեկորդային նվազումը (8,59), որը գրանցվել էր մայիսի 28-ին:
Այս մասին հայտնում է ТАСС-ը՝ վկայակոչելով Bloomberg գործակալությունը։ Նշվում է, որ Թուրքիայի ազգային արժույթի թուլացումը շարունակվում է 2020 թվականի աշնանից:
Ինչպես գրում է գործակալությունը, այդ ժամանակ դա տեղի է ունեցել այն պատճառով, որ Անկարան արդեն ընդգրկվել է ԼՂ-ում ծագած հակամարտության մեջ։
Հիշեցնենք, որ 2021-ի սեպտեմբերի վերջին, Թուրքիայի Կենտրոնական բանկը որոշել է նվազեցնել առանցքային տոկոսադրույքը 19% – ից մինչեւ 18% տարեկան. Դրանից հետո երկրի ազգային արժույթի փոխարժեքն ԱՄՆ դոլարի նկատմամբ նվազել է 1,2 տոկոսով՝ դառնալով 8,76 լիրա: