Գերմանիայում Ջեյմս Բոնդի մասին նոր ֆիլմը շուտով հասանելի կլինի հանդիսատեսի համար։ Ֆիլմի մոտալուտ պրեմիերային զուգընթաց՝ ավարտվել աշխարհի ամենամեծ էկրանն ունեցող թատրոնի վերակառուցման աշխատանքները։ Ֆիլմը կցուցադրվի հենց այդ էկրանին։
Ինչպես հայտնում է DW-ն, կինոթատրոնը գտնվում է Լեոնբերգ փոքրիկ քաղաքում (Բադեն-Վյուրտեմբերգի երկրամաս)։ Լեոնբերգում ապրում է 50 հազար մարդ, բայց տարածաշրջանը խիտ է բնակեցված։
Ի դեպ, թատրոնն աչքի չի ընկնում միայն էկրանի մեծ չափերով։
Սրահը հագեցած է տեխնիկայի վերջին նորամուծություններով։