Թուրքական «Գալաթասարայի» երկրպագուներն անկարգություններ են հրահրել Եվրոպայի լիգայի խմբային փուլի երկրորդ տուրում ֆրանսիական «Մարսելի» հետ արտագնա խաղում: Այդ մասին տեղեկանում ենք HooligansTV-ի Twitter-ում տեղադրած տեսանյութից։
Հանդիպումն ընդհատվել է 38-րդ րոպեին, երբ թուրք երկրպագուները կոնֆլիկտի մեջ են մտել տանտերերի երկրպագուների հետ:
Միջադեպն ուղեկցվել է մեծ քանակությամբ պիրոտեխնիկայի կիրառմամբ: Մի քանի ֆայեռներ և ծխային ռումբեր են նետվել խաղադաշտ:
Հանդիպումը վերսկսվել է միայն տասը րոպե հետո: «Գալաթասարայի» գլխավոր մարզիչ Ֆաթիհ Թերիմը ստիպված էր երկխոսության գնալ երկրպագուների հետ, ինչը հանգստացրել է նրանց։
«Գալաթասարայը» և «Մարսելը» E խմբում մրցակիցներ են: Նույն քառյակում Մոսկվայի «Լոկոմոտիվը» և Հռոմի «Լացիոն» պայքարում են փլեյ-օֆֆ փուլի ուղեգրի համար: