Pornhub – ը հետաքննություն է սկսել այն բանից հետո, երբ պոռնոկայքի լոգոտիպով «քաստինգ-մեքենա»-ները կայանել են անգլիական դպրոցի մոտ։ Pornhub-ում հայտարարել են, որ կապ չունեն ավտոմեքենաների հետ։
Արևմտյան Յորքշիրի բնակիչները վրդովվել են, որ պոռնոկայքի տարբերանշանով երեք վարդագույն «քաստինգ-մեքենաներ» կայանել են Իլքլիի մի քանի վայրերում, այդ թվում տարրական դպրոցից ոչ հեռու, հաղորդում է Daily Mail-ը:
Տեղի բնակչուհին հայտարարել է, որ իր համար «զզվելի» է նման մեքենաները։ Մեքենաներից մեկի դիմապակուն նա գրություն է թողել. «Խնդրում եմ, ուրիշ տեղ կայանեք, դա անթույլատրելի է, ճանապարհով երեխաներ են քայլում»:
Pornhub-ի ներկայացուցիչը հայտարարել է, որ մեքենաները ոչ մի կապ չունեն իրենց պոռնոկայքի հետ։ «Մենք քասթինգի մեքենաներ չունենք։ Մենք հետաքննում ենք, թե ով կարող է կանգնած լինել դրա հետևում», – ասել են ընկերությունում։