Այսօր՝ հոկտեմբերի 3-ին, Քաբուլում՝ Իդ-Ղահ մզկիթից ոչ հեռու, հզոր պայթյուն է տեղի ունեցել, որից հետո փոխհրաձգություն է սկսվել։ Այս մասին հայտնել է Kabul News հեռուստաալիքը։
Ինչպես նշում են աֆղանական ԶԼՄ-ները, մզկիթում, որը Քաբուլում ամենախոշորներից մեկն է, տեղի է ունեցել «Թալիբան» շարժման բարձրաստիճան ներկայացուցիչ Զաբիհուլլա Մուջահիդի մոր հրաժեշտի արարողությունը:
Մուջահիդը Twitter-ում հայտնել է, որ «պայթյունը որոտացել է ժողովրդի մեծ հոսքի ժամանակ, ինչի հետևանքով Քաբուլի խաղաղ բնակիչների շրջանում զոհեր կան»: Զոհերի թիվը դեռ չի հաղորդվում։ ՌԴ դեսպանատան տվյալներով՝ տուժածների թվում ռուսաստանցիներ չկան։ Al Jazeera-ն հայտնում է 8 զոհի և բազմաթիվ վիրավորների մասին։
Փոխհրաձգությունը, ենթադրաբար, տեղի է ունենեցել թալիբների և «Իսլամական պետություն» խմբավորման զինյալների միջև, որը «Իսլամական պետություն» ծայրահեղական կազմակերպության ճյուղավորումն է: