Հետաքննող լրագրողների միջազգային կոնսորցիումը հրապարակել է «Պանդորայի փաստաթղթեր» նոր օֆշորային դոսյեն։
Դրանում բացահայտում են համաշխարհային առաջնորդների օֆշորային հաշիվների մասին տվյալները։ Այս մասին գրում է TheGuardian-ը։
«Հետաքննությունը ներառում է 11,9 միլիոն ընկերությունների ֆայլեր, որոնք հարուստ հաճախորդների կողմից վարձվել են «օֆշորային կառույցների հարկային ապաստարաններում», ինչպիսիք են Պանաման, Դուբայը, Մոնակոն, Շվեյցարիան և Կայմանյան կղզիները: (Փաստաթղթերը) բացահայտում են 35 համաշխարհային առաջնորդների գաղտնի օֆշորային գործերը»,- նշում Է հրատարակությունը:
Մասնավորապես, հետաքննության մեջ ներառված է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Հետաքննության տվյալներով՝ Ալիևների ընտանիքը վաճառել է մոտ 400 մլն ֆունտ սթեռլինգ արժողությամբ սեփականությունը։
«Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ընտանիքի և նրա համախոհների հետ կապված օֆշորային ընկերությունների ցանցը վերջին 15 տարիների ընթացքում մոտ 400 մլն ֆունտ սթեռլինգ արժողությամբ անշարժ գույք է վաճառել Մեծ Բրիտանիայում:
Անշարժ գույքի գնումն իր մեջ ներառում է մեկ շենք, որը 2009-ին 33,5 մլն ֆունտ սթեռլինգով ձեռք է բերվել օֆշորային ընկերության կողմից, որի շահառուն նախագահ Ալիևի որդի Հեյդարն է, որն այն ժամանակ ընդամենը 11 տարեկան էր»,- նշվում է փաստաթղթում։