Աֆղանստանի պարտքը հարևան երկրների հանդեպ էլեկտրաէներգիայի դիմաց կազմում է շուրջ 62 մլն դոլար: Նման տվյալներ է բերել Tolo News հեռուստաալիքը՝ վկայակոչելով աֆղանական DABS էներգետիկ կորպորացիայի հայտարարությունը:
Հեռուստաալիքի տվյալներով՝ կորպորացիան էլեկտրաէներգիա արտահանող հարևան երկրներին՝ Ուզբեկստանին, Տաջիկստանին, Թուրքմենստանին և Իրանին նամակներ է ուղարկել՝ պարտքը վճարելու խոստումներով և էլեկտրաէներգիան չանջատելու խնդրանքներով: Նշվում է, որ DABS-ը նաև դիմել է Աֆղանստանի աջակցության ՄԱԿ-ի առաքելությանը՝ կոչ անելով օգնել պարտքի մարմանը: Նշվում է, որ օգնության մերժման դեպքում ընկերությունը ստիպված կլինի «ճնշում գործադրել այն աֆղանցիների վրա, ովքեր չեն վճարել իրենց հաշիվները, նույնիսկ եթե նրանք չեն կարող անել»: