Թուրքիայում լրտեսության կասկածանքով 6 օտարերկրյա քաղաքացի է ձերբակալվել, հայտնում Է ТАСС-ը ՝ վկայակոչելով CNN Türk հեռուստաալիքին։
Գործակալության տվյալներով՝ ձերբակալման գործողությունն իրականացվել է թուրքական հատուկ ծառայությունների կողմից՝ Ստամբուլում և Անթալիայում։ Ձերբակալվածների ազգությունը չի հաղորդվում։
Թուրքական հեռուստաալիքի նյութում ասվում է, որ ձերբակալվածները մտադիր էին հարձակումներ իրականացնել օտարերկրացիների վրա՝ գաղտնի տվյալներ ստանալու նպատակով։ Նրանց մեղադրվում են «քաղաքական և ռազմական լրտեսության» մեջ։
Նաև նշվում է, որ գործողության ընթացքում ձերբակալվածների մոտ հայտնաբերվել են զենք և Ռուսաստանի Դաշնության անձնագրեր։ Այս պահին պարզ չէ, արդյոք փաստաթղթերը օրիգինալ են, թե կեղծ: