Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլը, Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն և Կովկասի մահմեդականների վարչության նախագահ շեյխ ուլ-իսլամ Ալլահշուքյուր Փաշազադեն հոկտեմբերին Մոսկվայում բանակցություններ կանցկացնեն, «РИА новости»-ին – ին պատմել են դավանանքների ներկայացուցիչները:
Ավելի վաղ պատրիարք Կիրիլը հայտարարել էր, որ Հայաստանի և Ադրբեջանի կրոնական առաջնորդների միջև բանակցություններն արդեն արդյունք են տվել և իջեցրել Լեռնային Ղարաբաղում դիմակայության աստիճանը: Նա բազմիցս նշել է, որ ռուս ուղղափառ եկեղեցին պատրաստ է մասնակցել խաղաղարար գործընթացին։
«Մոսկվայում Ադրբեջանի, Հայաստանի եւ Ռուսաստանի կրոնական առաջնորդների եռակողմ հանդիպումը տեղի կունենա հոկտեմբերի 12 – ին և 13-ին»,-«РИА новости»-ին հայտնել են Հայ Առաքելական եկեղեցու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի մամուլի ծառայությունից:
Գարեգին Բ-ն ավելի վաղ հայտարարել էր, որ պատրիարք Կիրիլի հետ եռակողմ հանդիպումների ոգով ակնկալում է Փաշազադեի մասնակցությունը ղարաբաղյան հակամարտության սրացման ընթացքում գերեվարված անձանց հայրենիք վերադառնալու հարցի լուծմանը: