Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Անկարայի համբերության բաժակը լցվել է Սիրիայում ահաբեկիչների վերջին «հարձակումների» պատճառով, փոխանցում է РИА Новости-ին։
«Մենք առաջիկայում անհրաժեշտ քայլեր կձեռնարկենք, որպեսզի սեփական ուժերով վերացնենք Սիրիայից բխող սպառնալիքները», – ասել է նա ազգին ուղղված հեռուստաուղերձում:
Գործակալությունը նշում է, որ Թուրքիայի բանակը 2016-2019 թվականներին երեք գործողություն է իրականացրել Սիրիայի հյուսիսում՝ «Եփրատի վահանը» «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալների դեմ, «Ձիթենու ճյուղը» և «Խաղաղության աղբյուրը» քրդերի կազմավորումների դեմ: