Նոր կորոնավիրուսը սպառնում է աշխարհի բնակչության առնվազն մեկ երրորդին: Այս մասին հայտարարել է ամերիկացի գիտնական, Ֆլորիդայի համալսարանի վարակիչ հիվանդությունների վիճակագրության կենտրոնի համահեղինակ և Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) փորձագետ Այրա Լոնջինին, հայտնում է ՏԱՍՍ-ը ՝ վկայակոչելով Bloomberg-ին:
Գիտնականի խոսքով ՝ կարանտինները կարող են միայն դանդաղեցնել, բայց ոչ դադարեցնել վիրուսի տարածումը, քանի որ այն Չինաստանից ներթափանցել է բազմաթիվ երկրներ։
Լոնջինին շեշտում է, որ այս պահին յուրաքանչյուր վարակված անձ վիրուսը միջին հաշվով փոխանցում է երկու-երեք մարդու, և դա կարող է հանգեցնել աշխարհի բնակչության մոտ մեկ երրորդի վարակի:
Այս դեպքում, նույնիսկ եթե կարողանան գտնել վիրուսի տարածման արագությունը կրկնակի անգամ դանդաղեցնելու միջոց, մոլորակի մարդկանց մոտ 30% -ը միևնույնն է վարակվելու վտանգի տակ է, ասում է գիտնականը:
«Դիտարկման և զսպման մարտավարությունը էական արդյունքների չի բերի, եթե չի փոխվում վիրուսի՝ անձից անձին փոխանցվելու հնարավորությունը: Մեկուսացումը և կարանտինը ի վիճակի չեն կանգնեցնել վիրուսը», – Լոնջինիի խոսքերն է մեջբերում Bloomberg- ը:
Հիշեցնենք, որ կորոնավիրուսը հայտնաբերվել է 2019 թվականի դեկտեմբերին՝ Ուհանում։ 2020 թվականի հունվարի 20-ին Չինաստանի Գուանդուն նահանգում հաստատվել է, որ վիրուսը փոխանցվում է մարդուց մարդու։ Առայժմ վիրուսի բուժման որևէ կոնկրետ մեթոդ չի մշակվել։
«Հայոց ցեղասպանությունը» խորագրով նկարների ցուցահանդես՝ Թբիլիսիում (լուսանկարներ)
Թբիլիսիի Ազատության հրապարակում անցկացվել է «Հայոց ցեղասպանությունը» խորագրով նկարների ցուցահանդես։ Ցուցահանդեսին ներկայացված են եղել Հայոց ցեղասպանության, Բաքվի ու Սումգայիթի ջարդերի,...