Լեգենդար հետախույզ, Ռուսաստանի հերոս Ալեքսեյ Բոտյանը, որը ղեկավարել է 1945 թվականի հունվարին լեհական Կրակով քաղաքի պաշտպանական գործողությունը, մահացել է կյանքի 104-րդ տարում:
«Ալեքսեյ Նիկոլաևիչ Բոտյանը մահացել է»,- այս մասին Ռիա Նովոստիին հայտնել է Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայության մամուլի բյուրոյի ղեկավար Սերգեյ Իվանովը:
Ալեքսեյ Բոտյանը Երկրորդ աշխարհամարտի ժամանակ մարտնչել է լեհական բանակի շարքերում՝ զենիթային հաշվարկի կազմում։
Նշվում է, որ հենց նա է հանդիսացել «Майор Вихрь» ֆիլմի հերոսի նախատիպ։ Ֆիլմը նկարահանվել է Յուլիան Սեմյոնովի «Вихрь» վեպի հիման վրա։