Թուրքական զորքերի ներկայությունը սիրիական տարածքում անօրինական է, իսկ Անկարան լիարժեք պատասխանատվություն է կրում Սիրիայում Թուրքիայի բանակի ներկայության հետևանքների համար: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը` հղում անելով SANA գործակալությանը։
«Թուրքական ուժերի ցանկացած ներկայություն Սիրիայում անօրինական է, որը խախտում է միջազգային իրավունքը»,-ընդգծում է սիրիական Արտգործնախարարությունը։ Նշվում է նաև, որ թուրքական ռեժիմը լիարժեք պատասխանատվություն է կրում այդ ներկայության հետևանքների համար։
ԱԳՆ-ն ընդգծել է, որ բանակը կշարունակի իրականացնել իր ազգային և սահմանադրական պարտականությունները սիրիական ժողովրդին գրոհայիններից պաշտպանելու և ահաբեկչության դեմ պայքարի հարցում։
Հիշեցնենք, որ փետրվարի 11-ին Թուրքիայի կողմից աջակցություն ստացող Սիրիական ընդդիմությունը սիրիական բանակի դեմ լայնամասշտաբ հարձակումներ է սկսել երկու ուղղությամբ։