Վյաչեսլավ Վոլոդինը վերընտրվել Է Պետդումայի խոսնակի պաշտոնում։ Քվեարկությունը տեղի է ունեցել այսօր 8-րդ գումարման Պետդումայի առաջին նիստում։ Այս մասին հայտնում է TACC-ը։ Քվեարկությունը տեղի է ունեցել բաց ռեժիմով։ Որոշմանը կողմ է քվեարկել 450 պատգամավորներից 360-ը։ Նրա միակ մրցակից Դմիտրի Նովիկովը ստացել է 61 ձայն։
Վոլոդինը զբաղեցնում էր նաև 7-րդ գումարման Պետդումայի նախագահի պաշտոնը:
Ավելի վաղ, Պետդումայի ընտրությունների արդյունքներով կուսակցությունների ղեկավարների հետ կայացած հանդիպման ժամանակ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պաշտպանել էր Վոլոդինի թեկնածությունը՝ հայտարարելով, որ նա միանգամայն արժանի է հաջորդ գումարման Պետդուման գլխավորելուն։
Պետդումայի փոխնախագահներ են ընտրվել «Եդինայա Ռոսիա» խմբակցությունից Ալեքսանդր Ժուկովը և «Կոմկուսից» Իվան Մելնիկովը, որոնք զբաղեցրել են այդ պաշտոնները նաև 7-րդ գումարման Պետդումայում: