Բրազիլիայի նախագահ Բոլսոնարային մեղադրել են մարդկության դեմ հանցագործությունների մեջ։ Հոկտեմբերի 12-ին Հաագայի Միջազգային քրեական դատարան հայց է ներկայացվել Բրազիլիայի նախագահ Ժաիր Բոլսոնարուի դեմ։ Այս մասին հաղորդում է DW-ն:
Ավստրիական AllRise բնապահպանական կազմակերպությունը նրան մեղադրում է մարդկության դեմ հանցագործությունների՝ մասնավորապես Ամազոնի անտառները լայնածավալ հատելու մեջ։ Սա առաջին դատական հայցն է, որն անտառհատումները կապում է մարդկային կյանքերի կորստի հետ։
Հայցում նշված է, որ Բոլսոնարուի վարչակազմը պատասխանատվություն է կրում Ամազոնի արևադարձային անտառների հատումների համար։ Ըստ ակտիվիստների, Ամազոնում անտառհատումները և դրա հետևանքով առաջացած հետագա գլոբալ տաքացումն աշխարհի ավելի քան 180 հազար մարդու մահվան կհանգեցնի։
«Մենք ցանկանում ենք հասկանալ Ամազոնում տեղի ունեցող զանգվածային անտառհատումների ու գլոբալ տաքացման պատճառահետևանքային կապը։ Սա բնության և նրա պաշտպանների միտումնավոր ոչնչացում է»,- հայտարարել է AllRise-ի հիմնադիր Յոհաննես Վեզեմանը։