Դելտա շտամի դեմ պայքարը բացահայտել է կրկնապատվաստման անհրաժեշտությունը գոյություն ունեցող իմունիտետը պարբերաբար բարձրացնելու համար, «Սպուտնիկ Լայթը» դա կարող է անել: Այս մասին ասել է «Գամալեյա» կենտրոնի տնօրեն Ալեքսանդր Գինցբուրգը, մեջբերում է РИА «Новости»-ն:
«Սպուտնիկ Լայթը»-ը, իհարկե, մեր տեսանկյունից, շատ խոստումնալից պատվաստանյութ է, որը կարող է օգտագործվել գրեթե ցանկացած պատվաստանյութի համար, որն այժմ զանգվածաբար օգտագործվում է աշխարհում»,- ասել է Գինցբուրգը ճեպազրույցի ժամանակ:
«Պարբերաբար, վեց ամիսը մեկ, ըստ երևույթին, պատվաստում են այնպիսի անսովոր և վնասակար հարուցչի դեմ, ինչպիսին կորոնավիրուսի «դելտա» շտամն է: Կարևորվում է այնպիսի դեղամիջոց ունենալու անհրաժեշտությունը, որը կարող է օգտագործվել առկա իմունիտետը բարձրացնելու համար: Եվ այդ դեղամիջոցը Սպուտնիկ V-ի առաջին բաղադրիչն է, կամ «Սպուտնիկ Լայթ»-ը»,- ասել է Գինցբուրգը ճեպազրույցի ժամանակ: