Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը «Ալ Մայադին» հեռուստաալիքին տված բացառիկ հարցազրույցում, որը հրապարակվել է հինգշաբթի, ասել է. «Ամերիկայի նախագահ Դոնալդ Թրամփը, «Ղոդս» ուժերի հրամանատար գեներալ-գնդապետ Զասեմ Սոլեյմանիին սպանելով, նշանավորել է տարածաշրջանում ամերիկացի զինծառայողների ներկայության ավարտը:
Նա հայտարարել է, որ Իրանը Թրամփի օրենքով հետապնդելու է միջազգային դատական ատյաններում պետական և տնտեսական ահաբեկչության համար:
«Նահատակ Սոլեյմանիի բազմամիլիոնանոց հուղարկավորությունը ուժեղ ապտակ է դարձել Ամերիկայի կառավարությանը։ Հետևանքները կշարունակվեն այնքան ժամանակ, քանի դեռ Ամերիկան իր զորքերը դուրս չի բերել Արևմտյան Ասիայի տարածաշրջանից», – ասել Է Զարիֆը, փոխանցում է ParsToday-ը։
Դիմելով ամերիկացիներին՝ Իրանի ԱԳ նախարարն ընդգծել է.
«Դուք պետք է առերեսվեիք ռազմի դաշտում ռազմական հրամանատարի հետ, այլ ոչ թե ահաբեկությամբ սպանեիք նրան, չնայած ամերիկացիներն ու սիոնիստական ռեժիմը միշտ այդպես են վարվում»,-ընդգծել է նա:
Հիշեցնենք, որ հունվարի 3-ին ԱՄՆ-ի հրթիռային հարվածի հետևանքով սպանվել Է Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի «Ղոդս» հատուկ նշանակության ուժերի հրամանատար Ղասեմ Սոլեյմանին: Հարվածը հասցվել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կարգադրությամբ։
Իրանի նախագահ Հասան Ռոհանին խոստացել է, որ «Իրանն ու տարածաշրջանի մյուս երկրները վրեժ կլուծեն Ամերիկայից»: