Սիրիան թերագնահատում է թուրքական ուժերի մուտքը Իդլիբի շրջան որպես 1989թ. Ադանայի համաձայնագրի խախտում, որը ենթադրում է համատեղ սահմանին անվտանգության ապահովման համար երկկողմ համակարգում: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը` հղում անելով SANA գործակալությանը:
«Թուրքիայի գործողություններն ուղղված են ահաբեկչական խմբավորումների պաշտպանությանը, որոնց Անկարան բազմակողմանի աջակցում է»,-ասվում է հայտարարության մեջ:
Սիրիայի ԱԳՆ-ն պնդում է նաև, որ Թուրքիան չի կատարում Սոչիում և Աստանայում ստորագրված համաձայնագրերի իր պարտավորությունները, որոնք վերաբերում են Իդլիբում իրավիճակի կարգավորմանը:
Իդլիբը Սիրիայի միակ շրջանն է, որը 2012թ-ից մնում է անօրինական զինված կազմավորումների ձեռքին: 2017թ. այնտեղ ստեղծվել է ապաէսկալացիայի հյուսիսային գոտի, որտեղ տեղակայվել են զենքը վայր դնելուց հրաժարվող մարտիկները: Թուրքիան` որպես Սիրիայում հաշտեցման երաշխավորներից մեկը, Ռուսաստանի և Իրանի հետ համատեղ պատասխանատվություն է կրում «Իդլիբի գոտու» համար: Շրջանում, ինչպես նաև Հալեպի և Համի հարակից տարածքներում գործում են թուրքական բանակի 12 դիտորդական հենակետեր: