Բրիտանական թագավորական պալատը պատասխանել է Սևաստոպոլում «Փոքր գիտությունների ակադեմիայի» դպրոցականների նամակին հակառակ հասցեով նշելով Ռուսաստանը: Այս մասին ասվում է ուսումնական հաստատության պաշտոնական Instagram-էջում։
Այնտեղ պարզաբանել են, որ ամռանը «զվարճալի անգլերեն» ստեղծագործական միավորման աշակերտները նամակ են գրել թագուհի Եղիսաբեթ 2-րդին։
«Հաճելի անակնկալ էր աշակերտների և մանկավարժի համար երկար սպասված պատասխանը ստանալ երեք ամիս անց», – ասված է հաղորդագրության մեջ:
Նամակին պատասխանել Է Եղիսաբեթ 2-րդի ֆրեյլինա Ֆիլիպ դե Պասը։ Նա նշել է, որ թագուհին ուրախ էր տեղեկանալ սևաստոպոլցի երեխաների անգլերենի նկատմամբ հետաքրքրության մասին և աջակցել ուսուցիչներին: Նամակին կցված էին թագուհու և նրա ընտանիքի մասին տեղեկություններ պարունակող բուկլետներ: