Չինաստանում 2019-nCoV վիրուսի հետևանքով առաջացած թոքաբորբի զոհերի թիվը հասել է 490-ի, վարակված է ավելի քան 24,3 հազար մարդ: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս տվյալներն այսօր ներկայացրել է ՉԺՀ-ի հիգիենայի և առողջապահության հարցերով պետական կոմիտեն:
Չինաստանի իշխանությունների տվյալների համաձայն՝ բժիշկների հսկողության տակ է գտնվում ավելի քան 185,5 հազար մարդ:
Նահանգներից առաջվա պես վարակվածների թվով առաջին տեղում է Հուբեյը (16,6 հազար հիվանդ). այնտեղ զոհվել է 479 մարդ:
Այնուհետև հաջորդում են Չժեցզյան և Գուանդուն նահանգները, որտեղ վիրուսից ոչ ոք չի զոհվել, համապատասխանաբար 829 և 813 վարակակիրներ են: Պեկինում այդ ցուցանիշը կազմում է 228 մարդ (մեկը մահացել է), Ռուսաստանի հետ սահմանակից Հեյլունցզյան և Ներքին Մոնղոլիա շրջաններում ՝ համապատասխանաբար 155 (երկու զոհ) և 35 վարակված: