ԱՄՆ-ի իշխանությունները նոյեմբերի 8-ին կհանեն սահմանը հատելու սահմանափակումները կորոնավիրուսից լիովին պատվաստված այլ երկրների ճանապարհորդների համար:
Ինչպես ուրբաթ հայտնել Է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով Սպիտակ տան աղբյուրին, համապատասխան որոշման մասին կհայտարարվի հոկտեմբերի 15-ին: Խոսքը ցամաքային սահմանների և օդանավակայանների մասին է։
Առանց ծայրահեղ անհրաժեշտության՝ օտարերկրացիների ԱՄՆ մուտքի սահմանափակումներ են մտցվել 2020 թվականի մարտին այն բանից հետո, երբ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտարարել է կորոնավիրուսի համաճարակի մեկնարկի մասին: