Թուրքիան ծրագրում է 2022 թվականին ավելացնել պաշտպանական ծախսերը, հայտարարել է երկրի փոխնախագահ Ֆուաթ Օքթայը: Այս մասին հաղորդում է «Anadolu» գործակալությունը:
Փոխնախագահը հայտնել է, որ Թուրքիայի 2022 թվականի պետբյուջեի նախագիծը նախատեսում է պաշտպանության համար հատկացնել 181 մլրդ լիրա (ավելի քան 19 մլրդ դոլար), ինչը 29,6 տոկոսով ավելի է ընթացիկ տարվա ցուցանիշից (139,7 մլրդ լիրա):
Նշվում է, որ կբարձրացվեն նաև կրթության և սոցիալական ոլորտի ծախսերը։
Ըստ Օքթայի, ընդհանուր առմամբ 2022 թվականին Թուրքիայի բյուջետային ծախսերը կանխատեսվում են 1 տրիլիոնի մակարդակով 750 մլրդ 957 մլն Թուրքական լիրա, եկամուտները՝ 1 տրլն 472 մլրդ 583 մլն լիրա, դեֆիցիտը ՝ 278 մլրդ 374 մլն լիրա: